Bitcoin.org-ը համայնքի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, և նվիրատվությունները ողջունելի են և ուղղվում են կայքի բարելավմանը։

Ներբեռնել Բիթքոյնի միջուկ (Bitcoin Core)

Վերջին տարբերակը՝ 27.0

Ստուգեք Ձեր համակարգչի թողունակությունն ու հիշողության ծավալը

Բիթքոյնի միջուկի սկզբնական համաժամեցման համար կպահանջվի որոշակի ժամանակ և շատ տվյալների ներբեռնում: Դուք պետք է համոզվեք, որ ունեք բավարար թողունակություն և հիշողություն նախատեսված բլոկների ողջ շղթայի չափի համար (ավելի քան 350 ԳԲ): Եթե Ձեր համացանցային կապն արագ է, ապա կարող եք օգնել ուժեղացնել ցանցը՝ Ձեր համակարգիչը միացած պահելով Բիթքոյն միջուկին և 8333 պորտին: Մանրամասների համար կարդալ ամբողջական հանգույցի ուղեցույցը:

Բիթքոյնի միջուկը համայնքի կողմից վերահսկվող ազատ ծրագրային ապահովման նախագիծ է, որը թողարկվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) արտոնագրով։