Bitcoin.org-ը համայնքի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, և նվիրատվությունները ողջունելի են և ուղղվում են կայքի բարելավմանը։

Սկսել աշխատել Բիթքոյնով

Բիթքոյնով գործառնություններ կատարելը հեշտ է և հասանելի բոլորին։

Ինչպե՞ս օգտագործել Բիթքոյն։

Տեղեկացիր

Բիթքոյնը տարբերվում է Ձեզ ծանոթ արժույթներից, որոնք Դուք օգտագործում եք ամեն օր: Նախքան Դուք կսկսեք օգտագործել Բիթքոյնը, վերջինիս անվտանգ օգտագործման և հնարավոր խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ծանոթանալ մի քանի կանոնի:

Ընտրել դրամապանակ

Անվճար բիթքոյն դրամապանակները հասանելի են բոլոր հիմնական օպերացիոն համակարգերի և սարքերի համար՝ Ձեր տարբեր կարիքներին համապատասխան: Օրինակ՝ Դուք կարող եք Ձեր բջջային սարքի վրա տեղադրել ամենօրյա օգտագործման համար նախատեսված հավելված կամ Ձեր համակարգչում դրամապանակ ունենալ միայն առցանց վճարումների համար։ Ամեն դեպքում, դրամապանակ ընտրելը հեշտ է և կարելի է անել րոպեների ընթացքում։

Ստանալ բիթքոյն

Դուք կարող եք ստանալ Բիթքոյն ընդունելով այն որպես վճար ապրանքների և ծառայությունների դիմաց։ Կա նաև բիթքոյն գնելու մի քանի այլ եղանակ։

Ծախսել բիթքոյն

Ամբողջ աշխարհում Բիթքոյն ընդունող ծառայությունների և առևտրականների թիվն աճում է։ Օգտագործեք բիթքոյն նրանց վճարելու համար և գնահատեք Ձեր փորձը, որպեսզի նրանց օգնեք ավելի մեծ տեսանելիություն ձեռք բերել:

Ինչպե՞ս ընդունել Բիթքոյն

Տեղեկացիր

Բիթքոյնը առևտրականներից չի պահանջում փոխել իրենց սովորությունները: Այնուամենայնիվ, Բիթքոյնը տարբերվում է Ձեզ ծանոթ արժույթներից, որոնք Դուք օգտագործում եք ամեն օր: Նախքան Դուք կսկսեք օգտագործել Բիթքոյնը, վերջինիս անվտանգ օգտագործման և հնարավոր խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ծանոթանալ մի քանի կանոնի:

Վճարումների մշակում

Դուք կարող եք ինքնուրույն մշակել վճարումները և հաշիվ-ապրանքագրերը կամ կարող եք օգտվել առևտրի ծառայություններից և ավանդ դնել Ձեր տեղական արժույթով կամ բիթքոյններով: Վաճառքի կետերի մեծ մասը օգտագործում է գրասալիկ (պլանշետ) կամ բջջային հեռախոս, որպեսզի հաճախորդներին թույլ տա վճարում իրականացնել իրենց բջջային հեռախոսների միջոցով:

Հաշվապահություն և հարկեր

Առևտրականները հաճախ ավանդ են դնում և գները ցուցադրում են իրենց տեղական արժույթով: Այլ դեպքերում Բիթքոյնն աշխատում է արտարժույթի նման: Ձեր իրավասության տիրույթում հարկային պարտականությունների վերաբերյալ համապատասխան ուղեցույց ստանալու համար հարկավոր է դիմել որակավորված հաշվապահի:

Ստանալ տեսանելիություն

Սեփական բիթքոյնները ծախսելու ուղիներ փնտրող օգատերերի թիվն աճում է։ Դուք կարող եք ներկայացնել Ձեր բիզնեսը առցանց տեղեկատուում, որպեսզի վերոնշյալ օգտատերերը Ձեզ հեշտությամբ գտնեն: Դուք նաև կարող եք ցուցադրել Բիթքոյնի պատկերանշանը Ձեր կայքում կամ բիզնեսում: