Bitcoin.org-ը համայնքի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, և նվիրատվությունները ողջունելի են և ուղղվում են կայքի բարելավմանը։

Ձեր դրամապանակի անվտանգությունը

Ինչպես իրական կյանքում, այնպես էլ բիթքոյնի դեպքում, Ձեր դրամապանակը պետք է ապահովված լինի անվտանգությամբ: Բիթքոյնը շատ հեշտությամբ հնարավոր է դարձնում փոխանցումներ կատարել ցանկացած վայրում և թույլ է տալիս վերահսկել Ձեր գումարը: Նման հիանալի գործառույթները նաև բերում են անվտանգության հետ կապված մեծ մտահոգություններ: Միևնույն ժամանակ, ճիշտ օգտագործման դեպքում Բիթքոյնը կարող է ապահովել անվտանգության շատ բարձր մակարդակ։ Միշտ հիշեք, որ Ձեր դրամական միջոցները պաշտպանելու համար ճիշտ գործելակերպ ընդունելու պատասխանատվությունը Ձերն է։

Զգույշ եղեք առցանց ծառայություններ օգտագործելիս

Դուք պետք է զգուշանաք ցանկացած ծառայությունից, որը նախատեսված է Ձեր գումարը առցանց պահելու համար: Շատ փոխանակումներ և առցանց դրամապանակներ նախկինում տուժել են անվտանգության խախտումներից, և նման ծառայությունները, ընդհանուր առմամբ, դեռևս չեն ապահովում բավարար ապահովագրություն և անվտանգություն, որոնք կարող են օգտագործվել բանկում գումար պահելու նմանությամբ: Համապատասխանաբար, Դուք կարող եք օգտագործել այլ տեսակի Բիթքոյն դրամապանակներ: Հակառակ դեպքում, Դուք պետք է շատ ուշադիր ընտրեք նման ծառայությունները: Ավելին, խորհուրդ է տրվում օգտագործել երկգործոն նույնականացում:

Փոքր թվով բիթքոյններ ամենօրյա օգտագործման համար

Բիթքոյն դրամապանակը նման է կանխիկ դրամապանակին: Եթե հազար դոլար չեք պահում Ձեր գրպանում, ապա նույն կերպ նման մեծության գումար չեք պահի Ձեր բիթքոյն դրամապանակում: Ընդհանուր առմամբ, խորհուրդ է տրվում Ձեր համակարգչում, բջջային հեռախոսում կամ սերվերում պահել միայն փոքր թվով բիթքոյններ ամենօրյա օգտագործման համար և Ձեր դրամական միջոցների մնացած մասը պահել ավելի ապահով միջավայրում:

Պահուստավորեք Ձեր դրամապանակը

Ապահով վայրում պահելով՝ Ձեր դրամապանակի պահեստային պատճեն կարող է պաշտպանել Ձեզ համակարգչի խափանումներից և բազմաթիվ մարդկային սխալներից: Ձեր դրամապանակը գաղտնագրված եք պահելու դեպքում պահուստավորումը նաև կարող է Ձեզ թույլ տալ վերականգնել Ձեր դրամապանակը, եթե Ձեր բջջային հեռախոսը կամ համակարգիչը գողացվել են։

Ամբողջությամբ պահուստավորեք Ձեր դրամապանակը

Որոշ դրամապանակներ ներսում օգտագործում են բազմաթիվ թաքնված անձնական բանալիներ: Եթե Դուք ունեք անձնական բանալիների պահեստային տարբերակը միայն Ձեր տեսանելի Բիթքոյն հասցեների համար, Ձեր պահեստային տարբերակով Դուք գուցե չկարողանաք վերականգնել Ձեր դրամական միջոցների մեծ մասը։

Գաղտնագրեք առցանց պահուստավորումները

Ցանկացած պահեստային տարբերակ, որը պահվում է առցանց, խիստ խոցելի է գողության համար: Նույնիսկ համակարգիչը, որը միացված է համացանցին խոցելի է վնասարար ծրագրերի համար: Որպես այդպիսին, ցանկացած պահեստային տարբերակի գաղտնագրումը, որը ենթարկվում է ցանցին, անվտանգության ապահովման լավ տարբերակ է:

Օգտագործեք բազմաթիվ անվտանգ վայրեր

Միջոցների միայն մեկ կետում կենտրոնացումը կարող է վնաս պատճառելանվտանգությանը: Եթե Ձեր պահուստավորումը կախված չէ միայն մեկ վայրից, հավանականությունն ավելի քիչ է, որ որևէ վատ դեպք կխոչընդոտի Ձեզ դրամապանակի վերականգնմանը։ Կարող եք նաև օգտագործել տարբեր կրիչներ, օրինակ՝ USB ստեղները, թղթերը և CD-ները:

Պարբերաբար պահուստավորեք

Դուք պետք է կանոնավոր կերպով պահուստավորեք Ձեր դրամապանակը, որպեսզի համոզվեք, որ բոլոր վերջին Բիթքոյն հասցեները և Ձեր կողմից ստեղծված բոլոր նոր Բիթքոյն հասցեները ներառված են Ձեր պահուստավորված տարբերակում: Այնուհանդերձ, բոլոր հավելվածները շուտով կօգտագործեն դրամապանակներ, որոնք անհրաժեշտ է պահուստավորել միայն անգամ։

Գաղտնագրեք Ձեր դրամապանակը

Ձեր դրամապանակի կամ հեռախոսի գաղտնագրումը թույլ է տալիս սահմանել գաղտնաբառ բոլոր նրանց համար, որոնք փորձում են որևէ գումար հանել: Սա օգնում է պաշտպանվել գողերից, թեև այն չի կարող պաշտպանել ստեղնաշարի մատնազարկերը գրանցող (keylogging) սարքակազմից կամ ծրագրակազմից։

Երբեք մի մոռացեք Ձեր գաղտնաբառը

Դուք երբեք չպետք է մոռանաք Ձեր գաղտնաբառը, այլապես Ձեր միջոցները ընդմիշտ կկորչեն: Ի տարբերություն բանկերի՝ Բիթքոյնի դեպքում գաղտնաբառի վերականգնման տարբերակները շատ սահմանափակ են: Դուք պետք է կարողանաք մտապահել Ձեր գաղտնաբառը՝ նույնիսկ եթե տարիներ շարունակ այն չեք օգտագործել: Ապահովության համար կարող եք Ձեր գաղտնաբառի թղթային պատճենը պահել պահոցի նման ապահով տեղում:

Օգտագործեք ամուր գաղտնաբառ

Ցանկացած գաղտնաբառ, որը պարունակում է միայն տառեր կամ ճանաչելի բառեր, կարելի է համարել շատ թույլ և հեշտ կոտրվող: Ամուր գաղտնաբառը պետք է պարունակի տառեր, թվեր, կետադրական նշաններ և պետք է լինի առնվազն 16 նիշից բաղկացած: Առավել անվտանգ գաղտնաբառերը նրանք են, որոնք ստեղծվել են հատուկ նման նպատակով ստեղծված ծրագրերի կողմից: Ամուր գաղտնաբառերը սովորաբար ավելի դժվար է հիշել, այսպիսով Դուք պետք է շատ ուշադիր լինեք դրանք մտապահելու հարցում։

Անցանց (offline) դրամապանակ խնայողությունների համար

Անցանց (offline) դրամապանակը, որը նաև հայտնի է որպես սառը պահեստ, ապահովում է խնայողությունների անվտանգության ամենաբարձր մակարդակ: Այն ներառում է դրամապանակի պահպանում ապահով վայրում, որը միացված չէ ցանցին: Հավուր պատշաճի կիրառման դեպքում այն կարող է շատ լավ պաշտպանություն առաջարկել համակարգչային խոցելիություններից: Անցանց դրամապանակ օգտագործելը պահուստավորման և գաղտնագրման հետ մեկտեղ նույնպես ողջունելի է: Ահա որոշ մոտեցումներ:

Գործառնությունների անցանց (offline) ստորագրում

Այս մոտեցումը ներառում է երկու համակարգիչ, որոնք համօգտագործում են նույն դրամապանակի որոշ մասեր: Առաջինը պետք է անջատված լինի ցանկացած ցանցից։ Այն միակն է, որը պահում է ամբողջ դրամապանակը և կարողանում է գործառնություններ կնքել։ Երկրորդ համակարգիչը միացված է ցանցին և ունի միայն դիտող դրամապանակ, որը կարող է ստեղծել միայն չստորագրված գործառնություններ: Այսպիսով, Դուք կարող եք անվտանգ կերպով նոր գործառնություններ կատարել հետևյալ քայլերով.

  1. Առցանց համակարգչում ատեղծեք նոր գործառնություն և պահեք այն USB բանալու օգնությամբ:
  2. Անցանց համակարգչում ստորագրեք գործառնությունը։
  3. Առցանց համակարգչի օգնութամբ ուղարկեք ստորագրված գործառնությունը։

Քանի որ համակարգիչը, որը միացված է ցանցին, չի կարող գործառնություններ կնքել, այն չի կարող օգտագործվել որևէ գումար հանելու համար, եթե այն խոցելի է: Armory-ն կարող է օգտագործվել գործառնությունները անցանց ստորագրելու համար։

Ֆիզիկական (սարքային ապահովման) դրամապանակներ

Ֆիզիկական դրամապանակները շատ բարձր անվտանգության և օգտագործման հեշտության խառնուրդ են: Սրանք փոքրիկ սարքեր են, որոնք ի սկզբանե նախագծված են որպես դրամապանակ և այլ ոչինչ: Այս դրամապանակներում ոչ մի ծրագիր չի կարող տեղադրվել, ինչը նրանց շատ անվտանգ է դարձնում համակարգչային խոցելիություններից և առցանց գողերից: Քանի որ նրանք առաջարկում են պահուստավորման հնարավորություն, սարքը կորցնելու դեպքում Դուք կարող եք վերականգնել Ձեր դրամական միջոցները:

Միշտ թարմացրեք Ձեր ծրագրակազմը

Ձեր Բիթքոյն ծրագրակազմի վերջին տարբերակի օգտագործումը Ձեզ ապահովում է կայունությամբ և անվտանգությամբ: Թարմացումները կարող են կանխել տարբեր մակարդակի խնդիրներ, ներառել նոր օգտակար գործառույթներ և օգնել Ձեր դրամապանակը անվտանգ պահելու հարցում: Ձեր համակարգչի կամ բջջայինի բոլոր այլ ծրագրերի թարմացումները նույնպես կարևոր են դրամապանակի միջավայրն ավելի անվտանգ պահելու համար:

Բազմաստորագրությունը՝ որպես գողությունից պաշտպանվելու միջոց

Բիթքոյնը ներառում է մի քանի ստորագրության գործառույթ, որը թույլ է տալիս գործառնության համար պահանջել մի քանի անկախ հաստատումներ: Սա կարող է օգտագործվել կազմակերպության կողմից՝ իր անդամներին գանձարան մուտք գործելու հնարավորություն տալու համար, սակայն թույլատրել հանել գումար միայն այն դեպքում, եթե 5 անդամներից 3-ը կստորագրեն գործառնությունը: Որոշ վեբ դրամապանակներ տրամադրում են նաև բազմաստորագրության դրամապանակներ, որոնք օգտատիրոջը թույլ են տալիս վերահսկել սեփական գումարները և միևնույն ժամանակ կանխել մեկ սարքին կամ սերվերին վնաս հասցնելու միջոցով որևէ գողություն կատարելու վտանգը։

Մտածեք կտակ թողնելու մասին

Ձեր բիթքոյնները կարող են ընդմիշտ կորչել, եթե չունեք լրացուցիչ պլան Ձեր հասակակիցների և ընտանիքի համար: Ձեր կյանքից հեռնալու դեպքում եթե Ձեր դրամապանակների կամ Ձեր գաղտնաբառերի գտնվելու վայրը ոչ ոք չգիտի, ապա Ձեր դրամական միջոցները չեն կարող երբևէ կվերականգնվել: Այս հարցերին որոշ ժամանակ հատկացնելը կարող է հսկայական փոփոխությունների բերել: