Bitcoin.org-ը համայնքի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, և նվիրատվությունները ողջունելի են և ուղղվում են կայքի բարելավմանը։

Աջակցություն

Բիթքոյնը ծնվել է փոքր համայնքից և արագ աճել: Տարբեր քայլերի միջոցով կարող եք աջակցել Բիթքոյնին և այլոց օգնել իմանալ ավելին։

Icon

Օգտագործել Բիթքոյն

Նախևառաջ Դուք կարող եքԲիթքոյն օգտագործելովաջակցել Բիթքոյնին։ Ամենայն հավանականությամբ դա կհեշտացնի Ձեր կյանքը շատ դեպքերում։ Դուք կարող եք վճարումներ ընդունել և գնումներ կատարել Բիթքոյնով։

Icon

Դարձեք ցանցի մի մասը

Եթե դուք համացանցային արագ կապ ունեք, ապա կարող եք ամրապնդել Բիթքոյնի ցանցը` բաց պահելով 8333 պորտով Ձեր համակարգչի կամ սերվերի վրա աշխատող ամբողջական հանգույցի ծրագրակազմը: Ամբողջական հանգույցները ապահովում և փոխանցում են բոլոր գործառնությունները։

Icon

Հանքափորություն

Դուք կարող եք սկսել զբաղվել Բիթքոյնի հանքափորությամբ՝ գործառնությունների մշակմանն օգնելու համար: Ցանցը պաշտպանելու համար Դուք պետք է միանաք հանքափորության ավելի փոքր խմբերին և նախընտրությունը տաք ապակենտրոնացված խմբերին, օրինակ՝ P2Pool կամ getblocktemplate (GBT) հետ համատեղելի խմբեր։

Icon

Թարգմանել

Դուք կարող եք օգնել մարդկանց Բիթքոյնի մասին իրազեկելու հարցում՝ թարգմանելով կամ բարելավելով եղած թարգմանությունները Բիթքոյն էկոհամակարգի կարևոր մասերում: Պարզապես ընտրեք այն նախագիծը, որին կցանկանայիք աջակցել:

Bitcoin Core - Bitcoin.org - Bitcoin Wiki - Bitcoin Wallet (Android) - Electrum

Icon

Մշակում

Բիթքոյնը ազատ ծրագրակազմ է։ Եթե Դուք ծրագրավորող-մշակող եք, ապա Ձեր փայլուն հմտություններն կարող եք ներդնել ի նպաստ Բիթքոյնի զարգացման։ Ավելին, Դուք կարող եք ստեղծել հրաշալի նոր ծառայություններ կամ ծրագրեր, որոնք կօգտագործեն բիթքոյն։

Icon

Նվիրատվություն

Մեզ աջակցելու ամենադյուրին ճանապարհը նվիրաբերելն է որոշ քանակությամբ բիթքոյն BitGive-ին: Նաև Դուք կարող եք պարզապես ֆինանսավորել բիթքոյնի հետ առնչվող ցանկացած նախագիծ, որն ըստ Ձեզ, օգտակար կլինի ապագայում:

Icon

Կազմակերպություններ

Բազմաթիվ ոչ առևտրային կազմակերպությունների նպատակն է պաշտպանել բիթքոյնը և նպաստել բիթքոյնի զարգացմանը։ Դուք կարող եք օգնել այս կազմակերպություններին՝ միանալով նրանց և մասնակցելով նրանց նախագծերին, քննարկումներին և միջոցառումներին:

Icon

Իրազեկել

Խոսեք բիթքոյնի մասին հետաքրքրված մարդկանց հետ: Գրեք բիթքոյնի մասին Ձեր բլոգում: Ասեք Ձեր սիրելի խանութներին, որ կցանկանայիք վճարել բիթքոյնով: Օգնեք առևտրականների տեղեկատուները թարմացնելու հարցում: Եղեք ստեղծագործ և Ձեզ համար պատրաստեք գեղեցիկ բիթքոյն շապիկ:

Icon

Փաստաթղթագրում

Bitcoin.org-ը և Բիթքոյն Wiki-ն տրամադրում են օգտակար փաստաթղթեր, և մենք անընդհատ բարելավում ենք դրանց պարունակած տեղեկատվությունը: Դուք կարող եք օգնել բարելավել այս ռեսուրսները և դրանք թարմացնել:

Icon

Հանդիպել համայնքների հետ

Դուք կարող եք միանալ Բիթքոյնի համայնքներին և զրուցել Բիթքոյնի այլ ջատագովների հետ: Դուք կարող եք ամեն օր ավելին իմանալ Բիթքոյնի մասին, օգնել նոր օգտատերերին և ներգրավվել հետաքրքիր նախագծերում: