Bitcoin.org-ը համայնքի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, և նվիրատվությունները ողջունելի են և ուղղվում են կայքի բարելավմանը։

Ինչպե՞ս է աշխատում Բիթքոյնը։

Սա մի հարց է, որը հաճախ բերում է շփոթմունքի։ Ահա պարզ բացատրություն:

icon

Հիմունքներ նոր օգտատիրոջ համար

Որպես նոր օգտատեր՝ Դուք կարող եք սկսել Բիթքոյնի հետ աշխատանքը առանց հասկանալու տեխնիկական մանրամասները։ Երբ արդեն տեղադրել եք Բիթքոյն դրամապանակը Ձեր համակարգչում կամ բջջային հեռախոսում, այն կստեղծի Ձեր առաջին Բիթքոյն հասցեն, և Դուք կարող եք ստեղծել ավելին, երբ ձեզ անհրաժեշտ լինի: Դուք կարող եք ընկերների հետ կիսվել Ձեր հասցեներով, որպեսզի նրանք կարողանան վճարել Ձեզ կամ հակառակը: Իրականում, սա շատ նման է էլ. փոստի աշխատանքին․ սակայն Բիթքոյն հասցեները պետք է օգտագործվեն միայն մեկ անգամ:

icon

Հաշվեկշիռ - բլոկների շղթա

Բլոկների շղթան ընդհանուր հանրային մատյան է, որի վրա հենվում է Բիթքոյնի ամբողջ ցանցը: Բոլոր հաստատված գործառնությունները ներառված են բլոկների շղթայում: Այն թույլ է տալիս Բիթքոյն դրամապանակներին հաշվարկել հաշվեկշռի մնացորդը, որպեսզի նոր գործառնությունները կարողանան ստուգվել (դրանով իսկ ապահովելով, որ դրանք իրականում պատկանում են ծախսողին): Բլոկների շղթայի ամբողջականությունը և ժամանակագրական կարգը ամրագրվում են գաղտնագրությամբ։

icon

Գործառնություններ - անձնական բանալիներ

Գործառնությունը արժեքի փոխանցումն է Բիթքոյն դրամապանակների միջև, որը ներառվում է բլոկների շղթայում: Բիթքոյն դրամապանակները պահում են գաղտնի տվյալներ, որոնք կոչվում են անձնական բանալի կամ սերմ, որն օգտագործվում է գործառնություններ կնքելու համար՝ տրամադրելով մաթեմատիկական ապացույց, որ դրանք եկել են դրամապանակի տիրոջից: Ստորագրությունը նաև թույլ չի տալիս, որ որևէ մեկը փոխի գործառնությունը իր թողարկման պահին: Բոլոր գործառնությունները հեռարձակվում են ցանցում և հանքափորություն կոչվող գործընթացի միջոցով սկսում են հաստատվել սովորաբար 10-20 րոպեի ընթացքում:

icon

Մշակում - հանքափորություն

Հանքափորությունը բաշխված փոխզիջումային համակարգ է , որն օգտագործվում է ընթացքի մեջ գտնվող գործառնությունները հաստատելու համար՝ դրանք ներառելով բլոկների շղթայում: Այն ապահովում է բլոկների շղթան ժամանակագրական կարգով, պաշտպանում է ցանցի չեզոքությունը և թույլ է տալիս, որ տարբեր համակարգիչներ համաձայնության գան համակարգի կարգավիճակի վերաբերյալ: Որպեսզի գործառնությունները հաստատվեն, դրանք պետք է փաթեթավորվեն մի բլոկում, որը համապատասխանում է ցանցի կողմից ստուգվող խիստ ծածկագրային կանոններին։ Այս կանոնները կանխում են նախորդ բլոկների փոփոխումը, քանի որ վերջինս անվավեր կդարձնի բոլոր հաջորդ բլոկները: Հանքարդյունաբերությունը նաև ստեղծում է մրցակցային վիճակախաղին համարժեք մի համակարգ, որը թույլ չի տալիս որևէ մեկին հաջորդաբար նոր բլոկներ ավելացնել բլոկների շղթային: Այս կերպ, ոչ մի խումբ կամ անհատ սեփական ծախսերը հետ գցելու նպատակով չի կարող վերահսկել, թե ինչ է ներառված բլոկների շղթայում կամ փոխարինել բլոկների շղթայի մասերը:

icon

Բացահայտելով խորքերը

Սա ընդամենը Բիթքոյնի ամփոփ նկարագիրն է: Եթե ցանկանում եք իմանալ ավելին, կարող եք կարդալ Սատոշիի հոդվածը, որը նկարագրում է բիթքոյնի դիզայնը, մշակողների փաստաթղթագրումը կամ ուսումնասիրել Bitcoin wiki-ն: