Bitcoin.org-ը համայնքի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, և նվիրատվությունները ողջունելի են և ուղղվում են կայքի բարելավմանը։

Բիթքոյնը մշակողների համար

Բիթքոյնը կարող է օգտագործվել հրաշալի բաներ կառուցելու և ընդհանուր խնդիրներ լուծելու համար։

Icon

Վճարման բոլոր համակարգերից ամենապարզը

Եթե ​​վճարումը չպետք է կապված լինի ավտոմատացված հաշիվների- ապրանքագրերի հետ, ապա գումար ընդունելը նույնքան հեշտ է, որքան բիթքոյն ուղարկելը. պարզապես ցուցադրեք հասցեն կամ QR կոդը: Այս պարզ համակարգը հասանելի է գրեթե բոլոր օգտատերերին և կարող է բավարարել բազմաթիվ հաճախորդների կարիքները: Հաշվապահական տեսանկյունից սա հատկապես հարմար է վերադիր ծախսերը նվազեցնելու և թափանցիկության մակարդակը բարձրացնելու համար:

Icon

Երրորդ կողմի բազմաթիվ ՀԾԻ (հավելվածի ծրագրավորման ինտերֆեյս` API)

Կան բազմաթիվ երրորդ կողմի վճարումների մշակման ծառայություններ, որոնք տրամադրում են ՀԾԻ. հարկավոր չէ բիթքոյններ պահել Ձեր սերվերում և կարգավորել դրա անվտանգությունը։ Ավելին, այս ՀԾԻ-ների մեծ մասը թույլ է տալիս մշակել ապրանքագրեր և տեղական արժույթով փոխանակել Ձեր բիթքոյնները մրցակցային գներով:

Icon

Դուք կարող եք դառնալ Ձեր սեփական բանկը

Եթե Դուք չեք օգտագործում որևէ երրորդ կողմի ՀԾԻ, ապա կարող եք ինտեգրացնել Բիթքոյն հանգույցն անմիջապես Ձեր հավելվածների մեջ՝ այն դարձնելով Ձեր սեփական բանկը և վճարային մշակիչը: Բիթքոյն հանգույցի հետ կապված բոլոր ենթադրվող պարտականություններով հանդերձ՝ Դուք կարող եք կառուցել հրաշալի համակարգեր, որոնք մշակում են Բիթքոյն գործառնություններն այնպես, ինչպես Դուք կցանկանաք:

Icon

Բիթքոյն հասցեներ ապրանքագրերին հետևելու համար

Յուրաքանչյուր գործառնության համար Բիթքոյնը ստեղծում է աառանձին հասցե: Եթե Դուք պետք է կառուցեք հաշիվ-ապրանքագրի հետ կապված վճարային համակարգ, ապա Ձեզ ընդամենը հարկավոր կլինի ստեղծել և վերահսկել Բիթքոյն հասցեն յուրաքանչյուր վճարման համար (երբեք չպետք է օգտագործեք նույն հասցեն մեկից ավելի գործառնությունների համար):

Icon

Անվտանգության մեծ մասը ապահովում է ծրագրակազմը

Անվտանգության մեծ մասը կարգավորվում է արձանագրությամբ՝ վերացնելով պերիֆերային բաղադրիչների միջկապակցման (PCI) համապատասխանության անհրաժեշտությունը: Խարդախության կանխարգելումը կարող է պարզեցվել մինչև մեկ փոփոխականի մոնիթորինգ՝ հաստատման միավոր: Ավելին, Ձեր բիթքոյնների անվտանգությունը հիմնականում կապված է Ձեր դրամապանակի անվտանգության ապահովման և հաճախորդներին վճարման հարցումներ ուղարկելու համար HTTPS-ի կամ այլ անվտանգ արձանագրությունների օգտագործման հետ:

Icon

Հնարավորությունների նոր աշխարհ

Բիթքոյնը թույլ է տալիս նախագծել նոր և ստեղծագործ առցանց ծառայություններ, որոնք նախկինում չէին կարող գոյություն ունենալ ֆինանսական սահմանափակումների պատճառով: Սա ներառում է թեյավճարների համակարգեր, ավտոմատ վճարային լուծումներ, բաշխված բազմաֆինանսավորման (քրաուդֆանդինգ) ծառայություններ, ժամանակով սահմանափակված վճարումների կառավարում, հանրային ակտիվների հետագծում, ցածր վստահության ավանդատվության ծառայություններ, միկրովճարման ուղիներ և այլն: