Bitcoin.org-ը համայնքի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, և նվիրատվությունները ողջունելի են և ուղղվում են կայքի բարելավմանը։

Գաղտնիության քաղաքականություն

Այս էջը տեղեկացնում է Ձեզ մեր կայքի (https://bitcoin.org) օգտատերերից ստացած անձնական տեղեկատվության հավաքագրման, օգտագործման և հանրայնացման վերաբերյալ մեր քաղաքականության մասին։ Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե Դուք ինչպես եք օգտագործում կայքը, և որպեսզի հավաքագրենք թրաֆիկի վիճակագրությունը:

Օգտագործելով կայքը՝ Դուք համաձայնություն եք տալիս տեղեկատվության հավաքագրմանը և օգտագործմանը սույն քաղաքականությանը համաձայն:

Գրառման տվյալներ

Ինչպես բազմաթիվ կայքի օպերատորներ, մենք հավաքում ենք տեղեկատվություն, որն ուղարկում է Ձեր դիտարկիչը (բրաուզեր), երբ այցելում եք մեր կայք («Գրառման տվյալներ»): Այս գրանցամատյանի տվյալները կարող են ներառել այնպիսի տեղեկություններ, օրինակ՝ Ձեր համակարգչի համացանցային արձանագրության («IP») հասցեն (փոխարինված վերջին բայթով), դիտարկիչի տեսակը, դիտարկիչի տարբերակը, մեր կայքի էջերը, որոնք Դուք այցելում եք, Ձեր այցելության ժամը և ամսաթիվը և այլ վիճակագրական տվյալներ։

Տեղեկանիշներ (Cookies)

Տեղեկանիշները (cookies) փոքր թվով տվյալներ պարունակող ֆայլեր են, որոնք կարող են ներառել անանուն եզակի նույնացուցիչ: Տեղեկանիշներն ուղարկվում են վեբ կայքից դեպի Ձեր դիտարկիչ և պահվում Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա: Դուք կարող եք հրահանգել Ձեր դիտարկիչին հրաժարվել բոլոր տեղեկանիշներից կամ նշել, թե երբ է ուղարկվում թխուկը: Այնուամենայնիվ, եթե Դուք չեք ընդունում տեղեկանիշներ, հնարավոր է, որ չկարողանաք օգտագործել մեր կայքի որոշ հատվածներ:

Մենք օգտագործում ենք տեղեկանիշներ (cookies) հետևյալ նպատակներով՝

  • Հետևելու թե արդյոք սեղմել եք «OK» կոճակը տեղեկանիշների մերժման վրա, որպեսզի մենք Ձեզ չանհանգստացնենք ծանուցմամբ։
  • Մեր անալիտիկայի ծրագրակազմը (Google Analytics) օգտագործում է տեղեկանիշներ օգտատերերի փոխազդեցությունները մեր կայքում չափելու և ավելի լավ հասկանալու համար: Դուք կարող եք իմանալ ավելին Google անալիտիկայի կողմից տեղեկանիշների օգտագորման մասին այստեղ:

Google անալիտիկա

Մենք օգտագործում ենք երրորդ կողմի JavaScript հավելվածը, որը տրամադրվում է Google կողմից, և կոչվում է «Google Analytics»: Վփրջինս մեզ տրամադրում է թրաֆիկի մասին մեզ օգտակար վիճակագրություն և օգնում է ավելի լավ հասկանալ, թե Դուք ինչպես եք օգտագործում մեր կայքը: Մենք ուղիղ մուտք չունենք դեպի Google անալիտիկայից ստացված տեղեկատվություն, սակայն Google-ը մեզ տրամադրում է ամփոփագիր իրենց վահանակի (dashboard) միջոցով:

Մենք կարող ենք կիսվել Google Analytics-ից ստացված տեղեկատվությամբ մեր բիզնես գործընկերների հետ, որոնք հետաքրքրված են մեր կայքում գովազդի տեղադրմամբ: Այս բիզնես գործընկերների հետ համօգտագործվող տեղեկատվությունը չի պարունակի որևէ անձնական, նույնականացնող տեղեկատվություն (Google-ը մեզ չի տրամադրում տվյալների ուղիղ մուտք, հետևաբար մենք չենք կարող տեսնել այս տեղեկատվությունը):

Դուք կարող եք հրաժարվել Google անալիտիկայի կողմից Ձեր տեղեկատվության հավաքագրումից՝ ներբեռնելով Google անալիտիկայի դիտարկիչի (բրաուզեր) անջատման հավելումը, որը տրամադրվում է Google-ի կողմից: Սա թույլ չի տա, որ Ձեր տեղեկատվությունը օգտագործվի Google անալիտիկայի կողմից: Այս քայլը որևէ կերպ չի ազդի մեր կայքն օգտագործելու վրա։ Դուք կարող եք ներբեռնել դիտարկիչի անջատման հավելումն այստեղ: Մենք նաև ընդունում ենք «Չհետևել» հրահանգը և չենք հետևելու կայքի այն այցելուներին, որոնք այն միացրել են:

Փոփոխություններ գաղտնիության քաղաքականությունում

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել գաղտնիության քաղաքականությունը: Մենք Ձեզ կտեղեկացնենք ցանկացած փոփոխության մասին՝ տեղադրելով գաղտնիության նոր քաղաքականությունը Կայքում: Ձեզ խորհուրդ է տրվում պարբերաբար վերանայել գաղտնիության քաղաքականությունը ցանկացած փոփոխության մասին տեղեկանալու համար:

Գաղտնիության քաղաքականությունը վերջին անգամ թարմացվել է: 5th July, 2016.

Հետադարձ կապ

Մեր գաղտնիության քաղաքականության կամ Ձեր տվյալների հավաքագրման և մշակման վերաբերյալ որևէ հարցի դեպքում խնդրում ենք մեզ հետ կապ հաստատել ուղարկելով նամակ [email protected] էլ․հասցեին։